ԹԱՀԻՆԻ ԹԱՆՁՐԱՀՅՈՒԹՈՎ ՄԻՍ

Թահինի սոուսով միս

Բաղադրիչներ.

տավարի աղացած միս – 500 գ,
սոխ – 2 – 3 հատ,
լոլիկ –  4 հատ,
մաղադանոս – 1 փունջ,
թահինի մածուկ – 100-150 մլ,
0.5-ական թեյի գդալ քրքում, սև աղացած պղպեղ,զիրա, կարմիր կծու պղպեղ,

մի պտղունց համեմի սերմ, դարչին և կոճապղպեղ,
աղ, բուսայուղ

Սոխը կտրատել, տապակել բուսայուղով: Միանգամից ավելացնել համեմունքները, մեկ րոպե տապակել, որ բույրը բացվի: Սոխի վրա լցնել միսն ու տապակել, մինչև հեղուկ մասը ցամաքի: Անընդհատ խառնել, որ միսը գնդիկների չվերածվի: Վերջում ավելացնել մանր կտրատած մաղադանոսը: Լոլիկը մանր խորանարդիկներով կտրատել, նախապես հեռացնելով պտղակոթերն ու սերմերը, թողնել միայն պատերը: Տապակը յուղել, լցնել տապակած միսը: Գդալով հարթեցնել,  վրան տարածել լոլիկները և թահինի թանձրահյութը: Դնել  180 С տաք ջեռոցի մեջ մոտ 20 րոպե: Թահինը պետք է մի քիչ գույնը փոխի, բայց այն չի կարմրի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով