ՀԱԼԱԾ ՊԱՆՐԻԿՆԵՐՈՎ ՊԻՑՑԱ

Հալած պանրիկներով պիցցա

Բաղադրիչներ.
երշիկ – 200 գ,
հալած պանրիկ – 180 գ,
սխտոր – 2 պճեղ,
թթվասեր – 5 ճ. գդ,
պիցցայի մեկ լոշիկ

Պիցցայի լոշիկը դնել ջեռոցի տապակի վրա, բուսայուղ քսել վրան: Կիսապխտած երշիկը մսաղացով անցկացնել: Կարելի է աղացած մսով փոխարինել երշիկը: Հալած պանրիկները բարակ շերտերի բաժանել:  Սխտորը ճզմել, խառնել թթվասերին: Մի փոքր սովորական պանիր քերել: Լոշիկի վրա դնել նախ հալած պանրիկներն այնպես, որ խմորը ծածկվի: Հաջորդ շերտը երշիկն է , վրան քսել թթվասերը, քերած պանիր շաղ տալ: Եփել տաք ջեռոցում 35-40 րոպե, մինչև ոսկեգույն կեղև ստացվի: Զարդարել կանաչիով և ձիթապտուղներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով