ՁԻԹԱՊՏՂՈՎ ԱՂՑԱՆ

Ձիթապտղով աղցան
Բաղադրիչներ.
կանաչ ձիթապտուղ – 0.5 կգ,
սև ձիթապտուղ – 0.5 կգ,
ձիթայուղ – 1 բաժակ,
չոր օրեգանո կամ ծիթրոն – 1 ճ. գդ.,
թարմ մաղադանոս – մի փունջ,
նեխուր – մի ցողուն,
սխտոր – 2 պճեղ,
աղ, պղպեղ, քացախ
Անկորիզ ձիթապտուղները կտրատել կամ կիսել: Նեխուրը կտրատել տերևների հետ միասին: Մաղադանոսն ու սխտորը մաքրել, լվանալ, մանրացնել: Ավելացնել նաև ձիթայուղը, աղը, պղպեղը, քացախն ու ծիթրոնը: Թողնել մեկ գիշեր սառնարանում, ապա մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով