ՊԱՆՐՈՎ ԼԱՎԱՇ

Պանրով լավաշ

Բաղադրիչներ.
լավաշ- 3 հատ,
պանիր – 200 գ,
կեչուպ – 200 գ,
չորացրած ռեհան կամ խառը կանաչի

Լավաշը փռել տապակի վրա, կեչուպ քսել վրան: Քերած պանիր շաղ տալ լավաշի վրա, չորացրած կանաչին փշրել պանրի վրա: Երկրորդ լավաշով ծածկել, նորից կեչուպ քսել, պանիր ցանել, կանաչի փշրել: Երրորդ լավաշն էլ դնել, կրկին պանիր և կանաչի լցնել, տաք ջեռոցում թողնել 10-15 րոպե: Կտրատել և մատուցել թեյի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով