ՇԱՄՊԻՆԻՈՆՈՎ ԵՎ ԼՈԼԻԿՈՎ ԱՂՑԱՆ

Սունկով, լոլիկով աղցան

Բաղադրիչներ.
լոլիկ – 3 հատ,
շամպինիոն – 500 գ,
սոխ – 1 գլուխ,
թթվասեր — 100 գ,
խնձոր – 2 հատ,
ձու – 2 հատ,
կիտրոնի հյութ – 2 ճ. գդ.,
բուսայուղ,
աղ, պղպեղ

Շամպինիոնները շերտատել: Աղ ցանել, մի քիչ տապակել բուսայուղով, ավելացնել կտրատած սոխը: Ձուն խաշել, կեղևը մաքրել, կտրատել: Խնձորը մաքրել, կտրատել: Լոլիկները նույնպես կտրատել: Այդ ամենը խառնել, ավելացնել կիտրոնի հյութն ու թթվասերը: Զարդարել, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով