ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄԻՍ ՊԱՐՄԵԶԱՆՈՎ

Հավի կրծքամիս

Բաղադրիչներ.
հավի կրծքամիս – 2 կտոր,
աղ, պղպեղ, մանանեխ,
սխտոր – մեկ պճեղ,
կարագ – 200 գ,
հացի փշրանք – 200 գ,
Պարմեզան պանիր – 50 գ,
նուշ – 1-2 ճ. գդ.,
չորացրած ռեհան – 1 թ. գդ.

Հավի կրծքամիսը կիսել, թեթևակի կիսել: Մանանեխը, ճզմած սխտորը, կարագի կեսը խառնել: Մեկ այլ ամանի մեջ խառնել հացի փշրանքը, քերած պանիրը, նուշը, աղը, պղպեղը, ռեհանը և մնացած կարագը: Հավի միսը մտցնել նախ մանանեխի խառնուրդի մեջ, ապա` հացի և պանրի մեջ: Տապակը ծածկել ալյումինաթղթով, տեղափոխել տաք ջեռոցի մեջ: Եփել 25-30 րոպե, մատուցել բանջարեղենի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով