ՍՈՒՐՃՈՎ ՄԻՍ

Սուրճով միս

Բաղադրիչներ.

խոզի կամ տավարի միս – 500 գ,
աղացած սուրճ- 2 ճ. գդ.,
կոճապղպեղ – 1 ճ. գդ.,
աղ, պղպեղ, քացախ,
յուղ կամ ձեթ

Համեմունքները խառնել: Մաքուր սրբիչը թաթախել քացախի մեջ: Միսը թավալել համեմունքների խառնուրդի մեջ, փաթաթել սրբիչով և մի քանի ժամ թողնել սառնարանում: Միսը հանել, ազատել սրբիչից, տապակել բուսայուղով բոլոր կողմերից: Տեղափոխել տապակի մեջ: Մի քիչ ջուր ավելացնել և եփել ջեռոցում մեկ-մեկուկես ժամ: Եթե շատ կարմրի, կարելի է թայլաթիթեղով ծածկել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով