ՍՈՒՖԼԵ ԲԻՍԿՎԻԹԻ ՎՐԱ

Բիսկվիթով սուֆլե

Բաղադրիչներ.

պատրաստի բիսկվիթի շերտ – 1 հատ,
սերուցք – 100 մլ,
խտացրած կաթ – կես տուփ,
կակաո – 1-2 ճ. գդ.,
մեկ երրորդ բաժակ կաթ,
կես տուփ կաթնաշոռ,
ժելատին – 1 ճ. գդ,
հատապտուղներ,
կոնյակ,
ցանկության դեպքում շոկոլադ զարդարելու համար

Ժելատինը թրջել, թողնել ուռչի: Սերուցքն ու խտացրած կաթը խառնել, եփել երկու րոպե: Ժելատինը գոլորշու վրա բացել, սերուցքը կրակից վերցնել ու անմիջապես խառնել իրար:  Թողնել, որ զանգվածը հովանալ, խառնել նաև կաթնաշոռը, լավ հարել: Պտուղները կոնյակով թրմել: Խմորի շերտը դնել կաղապարի մեջ, վրան դնել սուֆլեի կեսը, ապա հատապտուղները, վրան մնացած սերուցքային զանգվածը: Մի քանի ժամ դնել սառնարանի մեջ: Զարդարել պտուղներով կամ շոկոլադով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով