ԽԱՇ

Խաշ

Բաղադրիչներ.

տոտիկներ – 3 – 4 հատ,

չոր լավաշ – 3-4 հատ,

աղ, սխտոր

Տոտիկները լվանալ սառը հոսող ջրով, սուր դանակով մաքրել: Շատ ուշադիր մաքրել, որպեսզի մազեր չմնան: Կաթսայի մեջ սառը ջուր լցնել տոտիկները կտրել երեք կամ չորս մասի, թողնել: Երկու- երեք օր թողնել ջրի մեջ, պարբերաբար ջուրը փոխել: Մեծ կաթսա վերցնել, տոտիկները դնել, սառը ջուր լցնել: Եփել ողջ գիշեր, մոտ քսան- քսաներկու ժամ: Պետք է ստացվի կաթնագույն ապուր: Մատուցելիս աղ անել ըստ ճաշակի: Խաշի հետ սեղանին դնել չոր լավաշ, սխտոր, ինչպես նաև կանաչի, բողկ, թթու:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով