ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՋԵՌԵՓՈՒԿ

Կաթնաշոռով ջեռեփուկ

Բաղադրիչներ.
կաթնաշոռ – 2 տուփ,
թթվասեր – 200 գ,
ձու – 4 հատ,
կիտրոնի կեղև – 1 հատի,
ալյուր – 0.5 բաժակ,
փխրեցուցիչ – 0.5 թ. գդ.,
շաքարի փոշի – 1 բաժակ,
չամիչ – 100 գ

Կաթնաշոռը հարել թթվասերի հետ: Ձուն հարել շաքարավազի հետ, բոլորը խառնել իրար: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչին, քիչ-քիչ ավելացնել կաթնաշոռի զանգվածին: Կիտրոնի կեղևը մանր քերիչով անցկացնել: Չամիչը լվանալ, քամել, չորացնել, մի քիչ ալյուր լցնել վրան, որ այն չնստի խմորի տակ: Կիտրոնի կեղևն ու չամիչը խառնել խմորին: Տապակի տակ յուղաթուղթ դնել, զանգվածը լցնել տապակի մեջ, հարթեցնել: Թխել 180 °С տաք ջեռոցում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով