ՉԵՎԱՊՉԻՉԻ ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ

Չևապչիչի

Բաղադրիչներ.
տավարի միս — 500 գ,
բուսայուղ — 100 գ,
սոխ — 2 գլուխ,
լոլիկ— 2 հատ,
կարմիր քաղցր պղպեղ — 2 հատ,
սխտոր – երկու պճեղ,
աղ, պղպեղ, կանաչի

Միսը լվանալ, աղալ, աղ, պղպեղ ցանել, լավ խառնել: Մսից վեչցնել միբուռ, պատառաքաղի պոչի վրա ծեփելով կոտլետի ձև տալ, հետո հանել զգուշությամբ: Կստացվի դատարկ միջուկով կոտլետ: Սոխն ու լոլիկը օղակ-օղակ կտրատել, սխտորն ու կանաչին մանրացնել: Պղպեղը երկար շերտատել, բոլորը խառնել իրար, աղ, պղպեղ ցանել վրան: Չևապչիչիները շարել ափսեի մեջ, վրան սոխի օղակներ շարել, մատուցել լոլիկով աղցանի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով