ՊՂՊԵՂՈՎ ԵԼԱԿ

Պղպեղով ելակ

Բաղադրիչներ.

ելակ — 200 գ,
համեմ – մի քանի ճյուղ,
սպիտակ, սև, վարդագույն պղպեղների խառնուրդ –  0.5 թ. գդ.,
հազրեվարդով և չամանով ձիթայուղ — 1-2 թ. գդ.,
շաքարի փոշի — 2 ճ. գդ.,
ծովի աղ – մի պտղունց

Ելակը սառը ջրով լվանալ, չորացնել: Կանաչ պոչերը հեռացնել: Սուր դանակով ելակները օղակ-օղակ կտրատել, շարել տափակ ափսեի մեջ: Շաքարի փոշին ցանել ելակի վրա և թողնել, որ ներծծվի: Հետո ցանել պղպեղը, ձիթայուղ ցողել, վերջում շաղ տալ համեմի տերևները:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով