ԲԱՆԱՆՈՎ ՏՈՆԱԿԱՆ ՏՈՐԹ

Բանանով տորթ

Բաղադրիչներ.
խմոր.
ձու – 3 հատ,
մայոնեզ – 250 գ,
խտացրած կաթ – 1 տուփ,
սոդա – 1 թ. գդ.,
ալյուր – 1,5 բաժակ,
վանիլին – 1 թ. գդ.,
կրեմ.
թթվասեր – 100 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
միջուկ.
բանան –  2 կգ,
ընկույզ կտրատած – կես բաժակ

Ձուն հարել, ավելացնել խտացրած կաթն ու մայոնեզը: Սոդան խառնել ալյուրին, աստիճանաբար ավելացնել ստացված խառնուրդին: Խմորը բաժանել երեք մասի, մի մասն ավելի քիչ: Կստացվեն երկու հաստ և մեկ բարակ շերտ: Թթվասերի կրեմի երկու երրորդը խառնել շաքարավազին: Մնացած թթվասերը քսել բարակ շերտին:  Մեկ հաստ շերտի միջուկը կտրել- հանել, փորած շերտը դնել բարակ շերտի վրա: Փորված միջուկի տեղում շարել կտրտած բանանի շերտեր, լցնել կրեմի կեսը: Մյուս հաստ շերտի միջուկը նույն ձևով կտրել-հանել: Կտրած տեղում լցնել բանանի և կրեմի մնացած կեսը: Տորթը ծածկել կտրած խմորով, կրեմով միմյանց միացնել, կրեմով ծածկել և զարդարել կտրատած ընկույզով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով