ԵՌԱՇԵՐՏ ՏՈՐԹ

Եռաշերտ տորթ

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
խտացրած կաթ – 1 տուփ,
ալյուր – 2 բաժակ,
լալա (мак) – 70-100 գ,
ընկույզ – 70 գ,
սոդա – 1 թ. գդ.,
կեֆիր կամ մածուն – 150 մլ,
կակաո – -3-4 ճ. գդ.,
չամիչ – 50-70 գ,
կրեմ.
կարագ – 200-250 գ,
խտացրած կաթ – 1 տուփ

Ձուն հարել, սպիտակեցնել: Աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը: Կեֆիրին սոդա խառնել, խառնել ձվին: Ալյուրը մաղել և գդալ-գդալ խառնել ստացված զանգվածին: Խմորը երեք մասի բաժանել: Մի մասին խառնել չամիչը, մյուսին կակաոն և կտրատած ընկույզը, երրորդին լալան: Թխել երեք շերտը 220С-ում: Կրեմի համար փափկած կարագը հարել, ավելացնել խտացրած կաթը: Նախ դնել չամիչով շերտը, կրեմ քսել, դնել ընկույզով շերտը, կրեմ քսել: Ամենավերջում դնել լալայով շերտը, կրեմ քսել: Զարդարել քերած շոկոլադով կամ ընկույզով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով