ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՍՈՈՒՍ «ՉԻՄԻՉՈՒՐԻ»

Չիմիչուրի

Բաղադրիչներ.
համեմ – 1 փունջ,
մաղադանոս – 1 փունջ,
օրեգանո,
ուրց,
սոխ – 4 գլուխ,
սխտոր – 1 գլուխ,
չիլի պղպեղ – 1-2 հատ,
աղ – 2-3 թ. գդ.,
խաղողի քացախ 5% – 1 բաժակ,
ձիթապտղի յուղ – 1/2 լ

Համեմի, մաղադանոսի, ուրցի փնջերը մանրացնել: Սոխը մաքրել և շատ մանր կտրատել: Սխտորի պճեղները գործիքով ճզմել: Չիլին կտրատել սերմերի հետ միասին: Կտրատած բաղադրիչները լցնել թասի մեջ, աղ ցանել, ավելացնել քացախն ու խառնել: Ավելացնել ձիթապտղի կամ արևածաղկի յուղ, խառնել: Պահել սառնարանում և մատուցել մսի և ձկան հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով