ԿԻՏՐՈՆՈՎ ՓՔԱԲԼԻԹՆԵՐ

Կիտրոնով փքաբլիթներ

Բաղադրիչներ.

ալյուր – 2.5-3 բաժակ,
շաքարավազ – կես բաժակ,
աղ –  0.5 թ. գդ.,
կաթ – 1 բաժակ,
ձու –  2 հատ,
կիտրոնի կեղև – 2 հատի,
խմորիչ – 1 ճ. գդ.,
կարագ –  70 գ,
բուսայուղ,
շաքարի փոշի 

Խմորիչը կաթին խառնել, թողնել մնա տաք տեղում: Շաքարավազն ու աղը խառնել կաթին, ավելացնել հարած ձուն և մանր քերիչով անցկացրած կիտրոնի կեղևը: Ալյուրն ու կարագը խառնել, աստիճանաբար ավելացնել կաթնային խառնուրդը: Հունցել միատարր փափուկ խմոր: Խմորը ծածկել մաքուր սրբիչով և թողնել տաք տեղում: Հետո այն բարակ բացել և հատուկ գործիքով կամ բաժակով օղակներ կտրատել: Առատ բուսայուղ տաքացնել խորը կաթսայի մեջ, տապակել փքաբլիթները մինչև կարմրելը: Մի քիչ հովանալուց հետո շաքարի փոշի ցանել վրան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով