ԲՈՒՂԼԱՄԱ

Բուղլամա

Բաղադրիչներ.
ոչխարի միս – 400 գ,
լոլիկ – 4 հատ,
քաղցր պղպեղ – 2 հատ,
յուղ – 2-3 ճ. գդ.,
սոխ – 3-4 հատ,
թարմ կանաչի,
աղ, պղպեղ,
ջուր,
չորացրած ուրց

Միսը լվանալ, դնել կաթսայի մեջ, կափարիչը փակել և մարմանդ կրակի վրա եփել: Կարելի է մի քիչ ջուր լցնել: Միսը պետք է եփվի իրենից դուրս եկած գոլորշիով: Երբ ողջ հեղուկը ցամաքի, աղ, պղպեղ ցանել, փշրելով լցնել մի քիչ չորացրած ուրց, կափարիչը ծածկել: Երբ մսից սկսի յուղային մաս դուրս գալ, ավելացնել յուղը: Փոքր-ինչ տապակելուց հետո ավելացնել բանջարեղենը: Լոլիկը, պղպեղը, սոխը օղակ-օղակ կտրել, լցնել տապակվող մսի վրա: Եփել կափարիչը փակ և առանց խառնելու: Երբ բանջարեղենը փափկի և հյութը դուրս գա, կարելի է մատուցել: Մատուցելիս բուղլամայի վրա լցնել առաջացած հյութն ու առատ կանաչի շաղ տալ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով