ՀՆԴԿԱՀԱՎ ԲՐՆՁԻ ՀԵՏ

Հնդկահավ

Բաղադրիչներ.

հնդկահավ – 1 հատ,
ճարպ -100 գ,
գազար – 1 հատ,
մաղադանոսի արմատ – ½ կտոր,
սոխ – 4 գլուխ,
հատիկ բուրավետ պղպեղ – 10 հատ,
դափնու տերև – 3-4 հատ,
բրինձ – 1.5 բաժակ,
մշկընկույզ

Հնդկահավը մաքրել, լավ լվանալ: Կաթսայի մեջ ճարպի բարակ շերտեր դնել, վրան դնել հնդկահավը, ծածկել ճարպի շերտերով, ավելացնել համեմունքները, կափարիչը փակել և շատ թույլ կրակի վրա եփել: Կաթսան երբեմն թափ տալ, որ միսը չայրվի: 200 գ բրինձը լվանալ, եռացնել, քամել, սառը ջրով ցողել, վրան այնքան արգանակ լցնել , որ բրինձը հազիվ ծածկի, մի քիչ յուղ դնել վրան և եփել փակ կափարիչով: Երբ հնդկահավը եփվի, կտրատել, մատուցվող ափսեի մեջ դնել միսը, շուրջը դնել բրինձը, վրան ցանել քերած մշկընկույզ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով