ԿԱՐՏՈՖԻԼ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Կարտոֆիլ ֆրանսիական ձևով

Բաղադրիչներ.

կարտոֆիլ – 500 գ,
սոխ – 3 գլուխ,
ջուր – կես բաժակ,
բուսայուղ – 3 ճ. գդ.,
ալյուր – 50 գ,
կանաչի – մեկ փունջ,
աղ, պղպեղ 

Կարտոֆիլը մաքրել, խաշել աղաջրի մեջ: Խաշած կարտոֆիլը տափակ շերտերով կտրատել: Թավայի մեջ ձեթ լցնել, լցնել օղակ-օղակ կտրատած սոխը, տապակել մինչև կիսաեփ վիճակը: Ալյուրը լցնել սոխի վրա, մի քիչ բովաել, մի փոքր եռջուր ավելացնել, խառնել այնքան, որ գնդիկներ չմնան: Աղով, պղպեղով համեմել: Մի քիչ եփել, ավելացնել կարտոֆիլի շերտերը: Մեկ րոպե անց կտրատած կանաչին ավելացնել: Կանաչին կարելի է նաև չտապակել, այլ  թարմ վիճակում ավելացնել պատրաստի ուտեստի վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով