ՄՍՈՎ ԽՄՈՐՈՎ «ՎԱՐԴԵՐ»

Մսով խմորով ռուլետներ «Վարդ»

Բաղադրիչներ.
աղացած միս – 600 գ,
սոխ – 1-2 հատ,
ջուր – 2-3 ճ. գդ.,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
մաղադանոս կամ համեմ,
խմոր.
ալյուր –  5 բաժակ,
ջուր – 1.5 բաժակ,
աղ – 0.5 թ. գդ.,
սոուս.
սոխ – 1 հատ,
բուսայուղ,
տոմատի մածուկ – 2 ճ. գդ.

Ջուրը, աղը, ալյուրը խառնել, պինդ խմոր հունցել: Թողնել, որ խմորը հանգստանա: Նորից հունցել, դնել մի կողմ: Այս քանակը բավական է երկու ռուլետի համար: Սոխը և կանաչին խոշոր կտրատել: Աղացած միսը, կտրատած սոխը, կանաչին խառնել: Աղով, պղպեղով համեմել, մի քիչ ջուր, մի գդալ ձեթ ավելացնել, նորից խառնել: Խմորը բարակ բացել: Խճողակը համաչափ տարածել խմորի վրա, ոչ շատ ձիգ ռուլետ փաթաթել: Ռուլետը կտրել ոչ շատ հաստ, ոչ էլ բարակ շերտերի: Կտրված կողմով դեպի ներքև շարել կաթսայի մեջ, շատ քիչ ջուր լցնել այնպես, որ խմորները կիսով չափ մնան ջրի մեջ: Մարմանդ կրակով եփել: Սոուսի համար սոխ մանրացնել, սոխեռած անել, ավելացնել տոմատի մածուկ, աղ, պղպեղ: Եփված խմորիկների վրա լցնել սոուսը: Կարելի է նաև սոուսը մատուցել առանձին: Կարող եք սոուս պատրաստելու փոխարեն օգտագործել պատրաստի լեչո:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով