ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ԹԻԹԵՌՆԻԿ»

Թիթեռնիկ

Բաղադրիչներ.

ալյուր – 3 բաժակ,
մարգարին – 250 գ,
աղ – 1 թ. գդ.,
օղի – 1 ճ. գդ.,
ջուր – 0.5 – 1 բաժակ,
շաքարի փոշի

Ալյուրը մաղել սեղանի վրա, վրան փոս անել: Մարգարինը կտրատել մանր կտորների, ձեռքով տրորել այնքան ժամանակ, մինչև ստացվի յուղոտ փշրանքի պես զանգված: Օղին, աղը և ջուրը խառնել, լցնել ալյուրի վրա: Խառնել, կստացվի փափուկ խմոր: Փաթաթել տոպրակի մեջ և մեկ ժամով դնել սառնարանի մեջ: Հանել, խմորը բացել, ծրարաձև ծածել, նորից դնել սառնարանի մեջ: Մեկ ժամ անց հանել, բացել գրտնակով, ուղղանկյունաձև կտրատել: Ամեն ուղղանկյունու մեջտեղից ոլորելով, տալ թիթեռնիկի ձև: Թիթեռնիկները շարել տապակի վրա, որին նախապես ալյուր է ցանված, թխել տաք ջեռոցում մինչև կարմրի: Թողնել հովանա, վրան շաքարի փոշի ցանել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով