ՈՒՐՑՈՎ ԵՎ ԿԻՏՐՈՆՈՎ ՀԱՎԻ ՄԻՍ

Կիտրոնով և ուրցով հավի միս

Բաղադրիչներ.
հավ – 1 հատ,
կիտրոն – 1 հատ,
բուսայուղ  – 2 ճ. գդ.,
սխտոր – 2 պճեղ,
կարագ – 20 գ,
սպիտակ գինի – 100 մլ,
չորացրած ուրց, աղ, պղպեղ

Հավը կտրատել, աղ, պղպեղ ցանել: Կիտրոնի կեղևը մանր քերիչով անցկացնել, խառնել կարագին, բուսայուղին, չորացրած ուրցին և մանրացված սխտորին: Ստացված խառնուրդը քսել մսին, թողնել մարինացվի: Առանց կեղևի մնացած կիտրոնը կտրատել և դնել մսի կտորների արանքներում: Այդ ամենի վրա լցնել սպիտակ գինին և դնել ջեռոցի մեջ: ժամանակ առ ժամանակ մսի կտորները շուռ տալ: Եթե հեղուկը քիչ լինի, կարելի է մի քիչ գինի ավելացնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով