ՆԱՐՆՋՈՎ ԳԻՆԻ

Նարնջի գինի

Բաղադրիչներ.

նարինջ – 5 հատ,
կիտրոն – 1 հատ,
գինի – 1,5 լ,
օղի – 250 մլ,
մուգ ռոմ – 200 մլ,
շագանակագույն շաքարավազ – 400 գ,
վանիլի ձողիկ – 1 հատ

Նարինջներն ու կիտրոնը լվանալ, չորացնել, 4-5 մասի բաժանել: Կեղևը մաքրել պետք չէ: Մեծ տարայի մեջ լցնել օղին, գինին և ռոմը: Վանիլի ձողիկը կտրատել, սերմերի հետ միասին լցնել գինու մեջ: Խմիչքի մեջ գցել մրգի շերտերը, շաքարավազը, փակել կափարիչով և մեկուկես-երկու ամիս թողնել սառնարանի մեջ: Ստացված գինին քամել, լցնել մաքուր շշերի մեջ և պահել սառնարանում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով