ԽՈԶԻ ՄԻՍ ԹԹՎԱՇ ՍՈՈՒՍՈՎ

Խոզի միս թթվաշ սոուսով

Բաղադրիչներ.

խոզի միս – 500 գ,
եգիպտացորենի օսլա – 1 ճ. գդ.,
աղ – ըստ ճաշակի,
գինու քացախ – 1 ճ. գդ.,
շաքարավազ – 1 թ. գդ.,
կեչուպ – 2-3 ճ. գդ.,
սոյայի սոուս – 1 ճ. գդ.,
խնձորի հյութ – 2 ճ. գդ.,
կիտրոնի հյութ – 2 ճ. գդ.,
բուսայուղ,
տարբեր գույների քաղցր պղպեղ – 3 հատ,
արքայախնձոր – մի քանի շերտ,

ձվի սպիտակուց – 2 հատ

Խոզի միսը թեթևակի սառեցնել, որպեսզի բարակ շերտատելը հեշտ լինի: Կտրատելուց հետո մարինացնդել հետևյալ խառնուրդի մեջ: Սպիտակուցները օսլայի և աղի հետ հարել, միսը երկու ժամ թողնել այլ խառնուրդի մեջ: Պատրաստել սոուս. շաքարավազը խառնել գինու քացախին, ավելացնել կեչուպը, սոյայի սոուսը, խնձորի և կիտրոնի հյութերը, մի փոքր աղ: Տաք ձիթայուղի մեջ միսը տապակել, մինչև կեղև ստանա: Սոուսը թավայի մեջ տաքացնել, ավելացնել կտրատած կանաչ, կարմիր քաղցր պղպեղները, արքայախնձորի շերտերը: Մսի տապակված կտորները դնել սոուսի մեջ: Եթե սոուսը ջրիկ ստացվիօ, մի քիչ ալյուր խառնել թանձրություն հաղորդելու համար: Խառնելով տապակել հինգ-յոթ րոպե: Զարդարել կանաչիով և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով