ՏՈՐԹ «ԶԲՈՍԱՆՔ ԱՄՊԵՐՈՒՄ»

Զբոսանք ամպերում

Բաղադրիչներ.

ձու – 5 հատ,
շաքարավազ – 150 գ,
կիտրոնի հյութ – 1 թ. գդ.,
սոդա – 0,5 թ. գդ.,
ալյուր – 150 գ,

ժելեով շերտ.

սերուցք – 350 մլ 35%,
շաքարի փոշի – 250 գ,
խաղողի կամ նռան հյութ – 250 մլ,
ժելատին – 2 տուփ,
ընկույզ

Ձուն հարել շաքարավազի հետ, մինչև ստացվի փրփրուն զանգված: Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել ձվի խառնուրդին: Խառնել փայտե գդալով ներքևից վերև: Սոդան խառնել կիտրոնի հյութին և խառնել խմորին: Զգույշ խառնել այնպես, որ խմորը չնստի: Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 180 աստիճանում 20 րոպե: Խմորը հանել և հովանալուց հետ թողնել մի քանի ժամ սառնարանի մեջ: Հանել, բաժանել երկու մասի: Ժելատինը թրջել, թողնել 10 րոպե ուռչի: Տաքացնել կրակի վրա, չթողնելով եռա: Թթվասերը հարել շաքարի փոշու հետ, ժելատինի կեսը լցնել թթվասերի մեջ, կեսը` մրգահյութի մեջ: Կաղապարը կենցաղային թաղանթով ծածկել, վրան դնել խմորի մի կեսը, վրան ցանկացած օշարակ կամ մուրաբայի հյութ լցնել: Երբ ժելատինով հյութը հովանա, լցնել խմորի վրա: Ժելեի վրա դնել խմորի երկրորդ շերտը: Անմիջապես խմորի վրա լցնել թթվասերի կրեմը: Տորթը դնել սառնարանի մեջ  մի քանի ժամով: Սառչելուց հետո զգուշորեն հանել տապակից, զարդարել ամբողջական և քերած ընկույզով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով