ԱՂԱՆԴԵՐ «ԽՈՒՐՄԱ»

Ժելե «Խուրմա»

Բաղադրիչներ.

խուրմա կամ արքայանարինջ – 2 հատ,
մեղր – 1 ճ. գդ.,
ժելատին- 1 ճ. գդ.,
լիկյոր – 1 ճ. գդ.,
դարչին – մի պտղունց,
կիտրոնի հյութ – 1 թ. գդ.

Ժելատինը թրջել կես բաժակ եռացրած սառը ջրում, մինչև հատիկներն ուռչեն: Դնել մարմանդ կրակին և տաքացնել անընդհատ խառնելով, մինչև ժելատինը ձուլվի ջրին: Արքայանարինջը բլենդերով խյուս դարձնել: Ավելացնել, մեղրը, կիտրոնի հյութը, լիկյորը, դարչինն ու ժելատինը: Լավ խառնել, ցնել ամանների մեջ և սառեցնել: Ավելի գեղեցիկ կստացվի, եթե աղանդերին խուրմայի ձև տանք: Բաժակի մեջ բարակ թափանցիկ տոպրակ դնել, լցնել զանգվածից, տոպրակը ոլորելով ձիգ կապել: Ժելեն կստանա գնդի ձև: Մի քանի ժամով դնել սառնարանի մեջ: Զարդարել և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով