ՏԱՊԱԿԱԾ ՀԱՎ ՍՊԻՏԱԿ ԳԻՆՈՒ ՄԵՋ

Հավի տապակա գինու մեջ

Բաղադրիչներ.
հավի միս,
սպիտակ գինի – 300 մլ,
նարնջի կեղև,
հատիկ պղպեղ,
սխտոր – 3 պճեղ,
մաղադանոս,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
աղ – 1 թ. գդ.,
բեկոն – 200 գ,
ալյուր – 4 ճ. գդ.,
սոխ – 1 մեծ գլուխ,
քաղցր պղպեղ – 2 հատ,
աղ, պղպեղ
Մարինադի բաղադրիչները խառնել, լցնել մսի վրա, թողնել մի քանի ժամ: Ջեռոցը տաքացնել  180С:  1 գդալ բուսայուղի մեջ տապակել կտրատած բեկոնը, մի կողմ դնել: Հավը հանել մարինադից, մսի կտորները մտցնել ալյուրի, աղի և պղպեղի խառնուրդի մեջ, ապա տապակել բոլոր կողմերից: Միսը թավայից հանել: Քաղցր պղպեղն ու սոխը մանրացնել, լցնել նույն թավայի մեջ, ավելացնել մարինադն ու շոգեխաշել քսան րոպե: Մսակտորները նորից դնել թավայի մեջ և կես ժամով դնել ջեռոցը: Մատուցել բրնձի և ձիթապտուղների հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով