ԿՐԵՈԼՅԱՆ ՍՈՈՒՍ. ԿՈՒԲԱՅԻ ԽՈՀԱՆՈՑԸ

Կրեոլյան սոուս

Բաղադրիչներ.
քաղցր պղպեղ – 200 գ,
սոխ – 100 գ,
սխտոր – 2 պճեղ,
տոմատի մածուկ – 300 գ,
ձիթայուղ – 30 գ,
ջուր – 700 մլ,
շաքարավազ – 3 ճ. գդ.,
սպիտակ գինի – 30 մլ,
օրեգանո, ուրց, սամիթ, մաղադանոս և աղ

Յուղը լցնել թավայի մեջ, ավելացնել կտրատած քաղցր պղպեղ, կարելի է տարբեր գույների, 2-3 րոպե տապակել: Սոխն ու սխտորը մանրացնել, լցնել պղպեղի վրա, տապակել ևս մի քանի րոպե: Տապակվող բանջարեղենի վրա լցնել տոմատի մածուկը, խառնել, ավելացնել ջուրն ու շաքարավազը: Եռացող սոուսի մեջ լցնել գինին, համեմունքները: Եփել  2-5 րոպե, վերցնել կրակի վրայից, թողնել հովանա: Մատուցել մսեղենի կամ ձկնեղենի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով