ԿԻՏՐՈՆՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Կիտրոնի կարկանդակ

Բաղադրիչներ.

կիտրոն – 4 հատ,
շաքարավազ – 200 գ,
կարագ – 50 գ,
ձու – 4 հատ,
օսլա – 1 ճ. գդ.,
ալյուր – 250 գ,
կարագ կամ մարգարին – 120 գ,
շաքարավազ – 100 գ,
դեղնուց – 1 հատ,
աղ – 1 պտղունց

Ալյուրը մաղել, խառնել, մարգարինը, աղը, տրորել ձեռքով: Երբ ալյուրն ու մարգարինը խառնվեն, ավելացնել դեղնուցը, խառնել: Աստիճանաբար ավելացնել սառը ջուրը, մոտ մեկ-երկու գդալ: Պետք է ստացվի առաձիգ խմոր: Խմորը հունել և քսան րոպեով դնել սառնարանի մեջ: Երկու կիտրոնների կեղևը մանր քերիչով անցկացնել: Կիտրոնների հյութը քամել: Շաքարավազն ու հյութը խառնել, որքան հնարավոր է: Օսլան մի քիչ ջրի մեջ բացել: Օսլան ավելացնել կիտրոնի հյութի խառնուրդին: Լավ խառնել: Խմորը բացել, դնել տապակի մեջ այնպես, որ եզրերը կպչեն տապակի կողքերին: Դանակով եզրերը հավասարեցնել: Պատառաքաղով ծակծկել խմորը: Վրան լցնել ձվի և կիտրոնի խառնուրդը, կարելի է մի քիչ կարագ լցնել, որ կարմիր կեղև ստացվի:  Թխել 180°С ջեռոցի մեջ 35-40 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով