ՍՏԻՖԱԴՈ. ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ստիֆադո տավարի մսից

Բադաղրիչներ.

տավարի միս – 1 կգ,
ալյուր  – 1/3 բաժակ,
կարմիր չոր գինի – 1/2 բաժակ,
սխտոր – 2 պճեղ,
ջուր – 3 բաժակ,
սոխ  – 5-6 գլուխ,
տոմատի մածուկ – 1 ճ. գդ.,
մեխակ – 2-3 հատ,
աղ, սև պղպեղ

Միսը կտրատել, աղով և պղպեղով համեմել: Մսի կտորները թավալել ալյուրի մեջ: Յուղը տաքացնել և միսը տապակել մինչև կարմիր կեղև առաջանա: Վրան գինի լցնել, սխտոր, ջուր ավելացնել և եփել, մինչև գրեթե պատրաստ լինի: Սոխեռած անել, ավելացնել կես բաժակ ջրով բացած տոմատի մածուկ, մեխակ: Սոխեռածը լցնել մսի վրա և եփել: Մատուցել բանջարեղենի հետ, զարդարել կտրատած մաղադանոսով և սոխի օղակներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով