ՄԱԿԱՐՈՆՈՎ ԱՊՈՒՐ

Մակարոնով ապուր

Բաղադրիչներ.

արգանակ – 2 լ,
չորացրած ռեհան – 1 ճ. գդ.,
լոլիկներ հյութի մեջ – 800 գ,
աղացած միս – 600 գ,
սոխ – 1 գլուխ,
գազար – 1 հատ,
սխտոր – 3 պճեղ,
մակարոն – 120 գ,
աղ,
թարմ ռեհան և քերած պանիր 

Սոխն ու սխտորը մանր կտրատել: Սոտեյնիկի մեջ երկու գդալ յուղ տաքացնել, տապակել սոխը, սխտորը, ապա նաև գազարը: Տապակել, հետո ավելացնել աղացած միսը: Անընդհատ խառնել, մինչև միսը կիսաեփ լինի: Միսը տեղափոխել կաթսայի մեջ, ավելացնել սեփական հյութի մեջ տրորած լոլիկները, հետո արգանակը: Ավելացնել նաև ռեհան և աղ: Եռալուց հետո մակարոնները լցնել ապուրի մեջ: Մատուցելիս ապուրի վրա շաղ տալ քերած պանիր և կտրատած թարմ ռեհան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով