ՊԱՆՐՈՎ ԲՈՒԼԿԻՆԵՐ

Պանրով բուլկիներ

Բաղադրիչներ.

կաթ – 250 մլ,
կարագ – 100 գ,
ալյուր – 160 գ,
աղ – 1 թ. գդ.,
սև պղպեղ – ¼ թ. գդ.,
ձու – 4 հատ,
գաուդա պանիր – 160 գ

Կաթսայի մեջ դնել կարագը, աղն ու պղպեղը: Ավելացնել կաթը: Դնել կրակին և պահել վրան, մինչև կարագը հալվի: Եռալուն պես վերցնել և արագ խառնել ալյուրը: Կրկին դնել կրակին, անընդհատ խառնել, մինչև թույլ բովվածքի բույր տարածվի: Վերցնել կրակից, ավելացնել պանիրը քերած վիճակում, խառնել: Մի քիչ հովանալուց հետո մեկ-մեկ ավելացնել ձվերը: Յուրաքանչյուր ձուն կոտրելուց հետո խառնել, մինչև խմորը միատարր դառնա, հետո նոր կոտրել հաջորդը: Տապակին յուղաթուղթ դնել, թեյի գդալի օգնությամբ դնել խմորի գնդիկներ: Թխել 200 աստիճանում մոտ 12 րոպե: Հետո ջերմաստիճանն իջեցնել 180 աստիճան և թխել ևս 12-15 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով