ՉԻԼԻՈՎ ԿԱԿԱՈ

Չիլիով կակաո

Բաղադրիչներ.

կաթ – 250 մլ,
կակաո – 10 գ,
սև շոկոլադ  ( 60% կակաոյի պարունակությամբ) – 15-25 գ,
չիլի աղացած պղպեղ,
վանիլային շաքարավազ –  1 տուփ,
ջուր – 50 մլ,
դարչին 
Կաթը եռացնել: Կակաոն կծու պղպեղին խառնել, մի քիչ գոլ ջուր լցնել վրան և խառնել նորից: Եվս մի փոքր ջուր ավելացնել, խառնել: Կակաոն լցնել տաք կաթի վրա, խառնել, մինչև լրիվ միատարր հեղուկ ստացվի: Կակաոյի մնացած մասի վրա գոլ ջուր լցնել, խառնել կաթին, երկու րոպե պահել կրակի վրա: Կաթի մեջ գցել շոկոլադը և երբ այն հալվի, ավելացնել դարչինն ու վանիլային շաքարավազը: Եռացնել և անմիջապես վերցնել կրակից: Մատուցելուց առաջ խառնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով