ՏՈՐԹ «ՍՆԻԿԵՐՍ»

Սնիկերս

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
մարգարին կամ կարագ – 100 գ,
մեղր – 3 ճ. գդ.,
քացախ – 1 ճ. գդ.,
սոդա – 2 թ. գդ.,
ալյուր – 2.5-3 բաժակ
կրեմ.
եփած խտացրած կաթ – 1 տուփ,
կարագ  – 200 գ,
գետնանուշ – 400 գ
գլազուր կամ հալած շոկոլադ զարդարելու համար

Ձուն, շաքարավազը, մարգարինը, մեղրը, քացախն ու սոդան լցնել էմալապատ թասի մեջ և դնել գոլորշու վրա: Եփել այնքան ժամանակ, մինչև ծավալը մեծանա: Երբ խմորը գույնը փոխի, վերցել և արագ խառնել ալյուրը: Բաժանել երկու գնդի և թխել: Չթողնել, որ շատ չորանա: Կրեմի կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը: Գետնանուշի մի մասը թողնել զարդարելու համար, մնացածը ոչ շատ մանր կտրատել: Կտրատած գետնանուշը խառնել կրեմին: Խմորի մի շերտը դնել, քսել կրեմը, ծածկել երկրորդ շերտով: Տորթի վրա գլազուր կամ հալած շոկոլադ քսել, վրան շաղ տալ գետնանուշ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով