ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԵՎ ՍՈՒՆԿՈՎ ՀԱՎԻ ՄԻՍ

Հավի միս սունկով և կարտոֆիլով

Բաղադրիչներ.

կարտոֆիլ – 400 գ,
հավի կրծքամիս – 4 հատ,
շամպինիոն – 500 գ,
կիտրոնի հյութ – 1 հատի,
ձիթայուղ – 2 ճ. գդ.,
չորացրած հազրեվարդ,
աղ,
կտրատած սխտոր – 1 պճեղ,
կարմիր պղպեղ – մի պտղունց

Կարտոֆիլները մաքրել, ամեն մեկը չորս մասի բաժանել և եփել աղաջրի մեջ:  Պղպեղը, սխտորը, հազրեվարդը, աղը, կիտրոնի հյութը, ձիթայուղը խառնել: Թավան տաքացնել: Հավի կրծքամիսը կես-կես անել, տապակել: Ավելացնել շամպինիոններ և կարտոֆիլը, տապակել անընդհատ խառնելով: Վրան լցնել արդեն իսկ պատրաստ սոուսը: Ջեռոցը տաքացնել 150 աստիճան: Թավան դնել ջեռոցի մեջ և եփել 25 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով