ՍՄԲՈՒԿՈՎ ՏԱՔ ԱՂՑԱՆ

Սմբուկով տաք աղցան

Բաղադրիչներ.
սմբուկ –  400 գ,
լոլիկ – 100 գ,
կարմիր սոխ – 1 գլուխ,
սխտոր – 4 պճեղ,
կարմիր գինու քացախ – 3 ճ. գդ.,
ձիթապտղի յուղ –  6 ճ. գդ.,
չամիչ – 2 ճ. գդ.,
մանրացված ընկույզ – 2 ճ. գդ.,
շաքարավազ – 1 թ. գդ.,
անանուխ

Սոխը և սխտորը բարակ շերտատել, տապակել  2 գդալ բուսայուղի մեջ, մինչև ոսկեգույն դառնալը: Սմբուկի կեղևը հանել, խոշոր խորանարդիկներով կտրատել, տապակել տաք բուսայուղով  10 րոպե: Ավելացնել ընկույզը, լվացած չամիչը, տապակել մեկ րոպե: Հետո ավելացնել խոշոր կտրատած լոլիկները, սոխը, սխտորը, կափարիչը փակել և եփել 7 րոպե, որից հետո բանջարեղենի վրա լցնել շաքարավազը, քացախը, շոգեխաշել ևս մի փոքր: Մատուցելիս աղցանի վրա շաղ տալ անանուխի տերևներ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով