ՆԱՐՆՋՈՎ ԲԱԴ

Նարնջով բադ

Բաղադրիչներ.
բադ, նարինջ,
մայոնեզ – 2 ճ. գդ.,
մանր աղ –  1 թ. գդ.,
աղացած սև պղպեղ – 0,5 թ. գդ.

Մայոնեզը, աղը, պղպեղը խառնել: Զանգվածը քսել լվացած բադի մակերեսին: Նարինջները մաքրել, շերտերի բաժանել: Նարնջի շերտերը մտցնել բադի փորի մեջ: Կարել կամ չոփերով ամրացնել փորի բացվածքը, բադը դնել տապակի վրա: 200 աստիճան տաքացված ջեռոցում եփել բադը մոտ մեկ ժամ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով