Բաղադրիչներ.
խոզի միս- 150 գ,
հավի միս – 150 գ,
տավարի միս- 150 գ,
սոյայի սոուս- 2 ճ/գ,
կարմիր կծու պղպեղ – 2-3 գ,
սև պղպեղ – 2-3 գ,
աղ – 2-3գ
լիմոնի թարմ քամած հյութ- 1 ճ/գ,
մայոնեզ – 2-3 ճ.գդ.,
քերած պանիր – 2 ճ. գդ,
շամպինիոն – 100 գ,
բուսայուղ, կարագ,
սոխ – 1 գլուխ,
ընկույզ – 1 թ.գդ.
Տավարի, հավի, խոզի մսի կտորներն այնպես ընտրել, որ մոտավորապես նույն չափն ունենան, ավելի մեծ կտորը`խոզի միսը: Թակել մսի կտորները, վրան քսել մայոնեզ, սոյայի սոուս, կիտրոնի հյութ,աղ, պղպեղ անել, դնել մի կողմ: Մեկ փոքր գլուխ սոխը շատ մանր կտրատել կամ քերել: Շամպինիոնը մանր կտրատել: Սոխը տապակել, երբ ոսկեգույն դառնա, ավելացնել սունկը: Կարմիր պղպեղ, աղ, սև պպեղ ցանել վրան: Տապակի մեջ դնել խոզի մսի շերտը, վրան` հավի միսը, վերևում` տավարի միսը: Միջուկը դնել մսի կենտրոնում: Մսի շերտերի եզրերը հավաքել մեջտեղում, կապոցի ձև տալ, շուռ տալ և միացման տեղը դեպի ներքև դնել տապակի մեջ: Խաչաձև խորը կտրվածք անել այնպես, որ երեք շերտն էլ կտրվեն, միջուկը երևա: Մեջտեղում մի կտոր կարագ դնել, մի բաժակ ջուր լցնել: «Լոտոսը» կիսով չափ պիտի մնա ջրի մեջ: Կափարիչը փակել և եփել մարմանդ կրակով մոտ 30 րոպե: Երբ ջուրը գոլորշիանա, մսի շերտերը գրեթե եփված կլինեն: Տապակը կրակից վերցնել, դնել 250 աստիճանի ջեռոցի մեջ 5-10 րոպե, հանել, վրան լցնել քերած պանիր, աղացած ընկույզ, մեկ անգամ էլ դնել ջեռոցի մեջ, կարմրի, հանել: Ձևավորել մարոլի տերևներով, խնձորով և ֆրի կարտոֆիլով:
ախորժակս բացվեց