ԼՑՈՆՎԱԾ ԿՈԼՈԼԱԿ (ԻՇԼԻ ՔՅՈՒՖԹԱ)

Իշլի քյուֆթա

Բաղադրիչներ.
վերին շերտ.
տավարի անյուղ փափուկ միս – 1 կգ,
բլղուր – 0.5 լիտրանոց բանկայով,
աղ, կարմիր պղպեղ,
միջուկ.
յուղոտ միս – 1 կգ,
սոխ – 3-4 գլուխ,
կտրատած ընկույզ ըստ ցանկության,
աղ, սև և կարմիր  պղպեղ
համեմ, չորացրած ծիթրոն,
կարագ 
Միջուկի միսը, սոխը, կանաչին աղալ: Միսը դնել եփվելու, վրան մի բաժակ ջուր լցնել: Երբ հեղուկը ցամաքի, վրան լցնել աղացած սոխը: Մի կտոր կարագ դնել, տապակել: Երբ սոխը փափկի, ավելացնել աղացած կանաչին: Կարելի է կտրատած ընկույզ և քիմիոն ավելացնել: Համեմել նաև աղով, պղպեղով: Վրայի շերտի համար ընտրել փափուկ միս, յուղոտ և ջլոտ մասերը հեռացնել: Միսն աղալ երկու անգամ: Բլղուրը թրջել գոլ ջրով, աղ, կարմիր պղպեղ ցանել, խառնել, թողնել տասը րոպե: Բլղուրը խառնել կարմիր մսին: Եթե հարկ լինի, աղ ցանել: Լավ խառնելուց հետո ափի մեջ վերցնել բռի չափով բլղուրով միս: Մյուս ձեռքի բութ մատով փոս անել, բութի և ցուցամատի օգնությամբ ծեփել գունդը և ստանալ դատարկ ձվաձև զանգված: Աշխատել, որ քյուֆթայի «պատերը»  հնարավորինս բարակ լինեն: Զգուշորեն միջուկ լցնել մեջը, ծայրը փակել: Պետք է ստացվի կիտրոնի նման ձվաձև քյուֆթա: Աշխատելիս ձեռքն անընդհատ  թրջել: Քյուֆթաները տապակել առատ յուղի մեջ մինչև կարմրելը: Պատրաստման մեկ այլ, ավելի տարածված եղանակ է աղաջրում եփելը: Եփել այնքան, մինչև քյուֆթաները  բարձրանան ջրի երես: Մատուցել կիտրոնի շերտերի հետ:

լուսանկարը` Առնոս Մարտիրոսյանի

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ԼՑՈՆՎԱԾ ԿՈԼՈԼԱԿ (ԻՇԼԻ ՔՅՈՒՖԹԱ)

  1. Միլենա ասեց.

    Ես սիրում եմ աղցաններ:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով