ՀԱՎԻ ՄԻՍ ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐԻ ՄԵՋ

Հավի միս արքայախնձորի մեջ

Բաղադրիչներ.
փոքր արքայախնձոր – 3 հատ,կամ մեկ հատ մեծը,
հավի կրծքամիս – 300 գ,
պանիր – 100 գ,
քարի – 1 թ. գդ.,
աղ, պղպեղ,
բուսայուղ

Արքայախնձորները կիսել, կոշտ միջուկը հանել, դեն նետել: Միջուկը փորել, հանել և կտրատել: Հավի փափուկ միսը մանրացնել: Միսը բուսայուղով մոտ տասնհինգ րոպե տապակել: Համեմել քարիով, խառնել: Ավելացնել կտրատած արքայախնձորի միջուկը, աղ, պղպեղ ցանել, տապակել հինգ րոպե: Թավան վերցնել կրակից: Պանիրը քերել մանր անցքերով քերիչով: Պատրաստի միջուկը լցնել փորած արքայախնձորների մեջ, վրան ցանել քերած պանիր: Շարել տապակի մեջ և դնել ջեռոցը: Եփել 180 աստիճանում, մինչև կեղև առաջանա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով