ԽՈՒՐՋԻՆ

Խուրջին

Բաղադրիչներ.

հորթի միս – 130 գ,
սոխ – 0.5 գլուխ,
ձիթայուղ,
սպիտակ գինի – 1 ճ.գդ.,
աղ, սև պղպեղ,
լեչո – 1-2 ճ.գդ,
սերուցք – 1 ճ.գդ.,
քաղցր կարմիր պղպեղ – 0.5 հատ,
կծու պղպեղ – ըստ ճաշակի,
խառը կանաչի – 1 թ.գդ.,
չորացրած ծիթրոն – մի պտղունց,
լավաշ – 1 հատ

Թավայի  մեջ բուսայուղ տաքացնել, հորթի միսը տապակել` մի փոքր ջուր ավելացնելով: Կափարիչը փակել: Երբ միսը գրեթե պատրաստ լինի, սոխը մանր շերտատել, լցնել մսի վրա: Մի քիչ ձիթայուղ ավելացնել, լցնել գինին: Պղպեղը մանրացնել, ավելացնել տապակվող մթերքի վրա, աղ, պղպեղ անել: Ավելացնել նաև լեչոն և սերուցքը: Երբ բանջարեղենը եփված լինի, ավելացնել մանրացված խառը կանաչին: Մեկ «խուրջինի» համար վերցնել կես լավաշ, երկու կողմից հալած կարագ քսել վրձինով: Մեջտեղում դնել ծալված լավաշի շերտ, որը կկլանի ավելորդ խոնավությունը: Կենտրոնում դնել արդեն պատրաստի միջուկը, վրան մի քիչ չորացրած ծիթրոն ցանել: «Խուջինի» ծայրերը հավաքել դեպի կենտրոն, կապոցի տեսք տալ: Փակված վիճակում նույնպես կարագ քսել, 10 րոպեով դնել 180-200 աստիճան տաքացված ջեռոցի մեջ: Մատուցել տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով