ՏՈՐԹ «ԿԱՐԱ-ԿՈՒՄ»

Կարա-կում

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
շաքարավազ – 1  բաժակ,
մեղր – 2 ճ. գդ.,
կարագ կամ յուղ – 3 ճ. գդ.,
սոդա – կես գդալ, քացախին խառնած,
ալյուր – աչքաչափով,
թթվասեր – 200 գ,
շաքարավազ կրեմի համար,
վանիլին
Խառնել բոլոր մթերքները, բացի ալյուրից, դնել գոլորշու վրա: Խառնել անընդհատ, տաքացնել: Երբ զանգվածն ավելանա, վերցնել կրակից, թողնել մի քիչ հովանա, լցնել այնքան ալյուր, որ ձիգ խմոր ստացվի: Բաժանել գնդերի, կլոր բացել և թխել երկու-երեք րոպե, մինչև կարմրի: Տապակի վրա ալյուր ցանել մինչև խմորը դնելը: Թթվասերով կրեմ պատրաստել (200 գ թթվասեր և մեկ բաժակ շաքարավազը հարել, ավելացնել վանիլին): Զարդարել քերած շոկոլադով, ընկույզով, դարչինի և շաքարի փոշու խառնուրդով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով