ԽՈԶԻ ՓԱՓԿԱՄԻՍ ԾԻՐԱՆԻ ՉՐՈՎ

Չրով խոզի միս

Բաղադրիչներ.

կտրատած նուշ – 4 ճ. գդ.,
սխտոր – 2 պճեղ,
ծիրանի չիր  – 100 գ,
խոզի փաուկ միս – 1 կգ,
աղ, սև պղպեղ,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
կանաչ սոխ – 2 փունջ,
արգանակ – 150 մլ,
ծիրան թարմ կամ պահածո – 500 գ

Նուշը բովել: Սխտորը մաքրել, կտրատել և նուշի հետ հավանգով ծեծել: Ջեռոցը տաքացնել 180°: Միսը ծեծել, աղ, պղպեղ ցանել: Ծիրանի չիրը լվանալ, չորացնել, կտրատել: Չիրը խառնել սխտորին ու տարածել մսի վրա:  Միսը ռուլետի պես փաթաթել, կապել խոհարարական թելով: Ռուլետը տապակել բուսայուղի մեջ, հետո դնել ջեռոցի մեջ 45 րոպե: Կանաչ սոխը խոշոր կտրատել, տապակել նույն բուսայուղի մեջ, վրան արգանակ լցնել: Թարմ ծիրանների կորիզները հանել, լցնել մսի կողքը վերջնական եփվելու պահից 20 րոպե առաջ: Եթե պահածո է, 10 րոպե առաջ: Ծիրանը ծառայում է որպես խավարտ այս ուտեստի համար: Մատուցել միսը կտրատած վիճակում ծիրանների հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով