ՄԱՆԴԱՐԻՆՈՎ ՏՈՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ

Մանդարինով աղցան

Բաղադրիչներ.
բուսայուղ  – ½ բաժակ,
նարնջի թարմ հյութ – ¼ բաժակ,
կիտրոնի հյութ – 2 ճ. գդ.,
սպիտակ և սև պղպեղներ – ½  թ. գդ.,
աղ,
մանդարին – 4 հատ,
ավոկադո – 2 հատ, ( ոչ շատ հասած ),
հազարի տերև – մի քանի հատ,
կարմիր սոխ օղակ-օղակ կտրատած – ¼ բաժակ,
դդումի կորիզներ – ¼ բաժակ,
նռան հատիկներ – ½ բաժակ

Ձիթայուղը, կիտրոնի և նարնջի հյութերը, համեմունքները և աղը խառնել: Մանդարինները շերտերի բաժանել: Ավոկադոն մաքրել, կորիզը հանել: Ոչ շատ խոշոր կտրատել: Վրան կիտրոնի հյութի խառնուրդ լցնել, որ միրգը չմգանա: Հազարի տերևները խոշոր կտորների վերածել, կիտրոնի հյութ ցողել: Ափսեի մեջ դնել հազարի տերևները, վրան մի շերտ ավոկադո լցնել, շարել մանդարինները, վրան դնել սոխի օղակները և շաղ տալ դդումի կորիզներ: Չբոված կորիզներն, ի դեպ, ավելի օգտակար են, բայց բոված ավելի համեղ են: Ամենավերջում նռան հատիկներ լցնել: Եթե թացանն ավելանա, մատուցել աղցանի հետ` լցնել թասիկի մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով