ԿԱՆԱՉԻՈՎ ԵՎ ՄԱՆԱՆԵԽՈՎ ՍՈՒՆԿ

Մանանեխով սունկ

Բաղադրիչներ.

սունկ շամպինիոն – 150 գ,
հատիկավոր ֆրանսիական մանանեխ –  6 ճ. գդ.,
կարագ – 100 գ,
սխտոր – 2 պճեղ,
թարմ մաղադանոս – մի փունջ,
ձիթայուղ – 1 ճ. գդ.,
սև աղացած պղպեղ – 0.5 թ. գդ.,
աղ – մի պտղունց

Սունկը լվանալ, չորացնել: Գլխարկի ներքևի մասը կտրել: Կանաչին մանր կտրատել, ավելացնել ճզմած սխտոր, 1-2 թեյլ գդալ բուսայուղ, կարագ: Լավ խառնել, աղ, պղպեղ ցանել: Սունկի գլխարկներին քսել մանանեխը, վրան դնել կարագով և կանաչիով խառնուրդը: Սունկերը շարել տապակի մեջ, եփել  4-5 րոպե 180 °С տաք ջեռոցում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով