ԿԻԵՎՅԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ

Կիեվյան կոտլետներ

Բաղադրիչներ.
հավ – 1 հատ,
կարագ սառած – 1 թ. գդ.,
մաղադանոս – 1 թ. գդ.,
ձու – 1 հատ,
ալյուր,
պաքսիմատ,
աղ – 0,5 թ. գդ.,
պղպեղ – մի պտղունց

Հավը կտրատել: Կրծքամիսն առանձնացնել: Բդիկները մի կողմ դնել: Թևիկների ծայրերը կտրել: Մեջքի ոսկորը կտրել, հանել: Կրծքամսի կաշին հանել, միսը ոսկորից առանձնացնել: Փափկամիսը երկու մասի բաժանել: Կտրել-հանել աճառները, ջլերը, մանր ոսկորները: Թևի ոսկորը պահել: Մանր մսակտորները խոշոր կտորներից առանձնացնել: Կրծքամիսը մեջտեղից կիսել, բացել: Ծեծել մուրճիկի տափակ կողմով: Եթե առաջանան պատռված մասեր, փակել մանր մսակտորներով: Պատրաստել միջուկը: Սառած կարագին խառնել մանր կտրատած կանաչին, աղ, պղպեղ ցանել: Միջուկին տալ եղևնու կոնի ձև, դնել ծեծած փափկամսի կենտրոնում և զգույշ փաթաթել: Անցքեր չթողնել, որ տապակելիս յուղը դուրս չհոսի: Կարելի է օգտագործել նաև մսի մանր կտորները: Դրանք ևս ծեծել թակիչով և մեկ ամբողջական կոտլետի տեսք տալով` փաթաթել: Թասիկի մեջ լավ խառնել ձուն, մի քիչ աղ ցանել: Կոտլետները թավալել ալյուրի մեջ մտցնել ձվի մեջ, ապա պաքսիմատի մեջ, նորից ձվի մեջ, հետո նորից պաքսիմատի մեջ: Տապակել միջին ուժգնության կրակի վրա առատ ու տաք բուսայուղի մեջ: Տապակել բոլոր կողմերից, մինչև ոսկեգույն կեղև ստացվի: Տապակած կոտլետը դնել անձեռոցիկի վրա: Մատուցել կանաչ ոլոռի, կարտոֆիլի և թարմ բանջարեղենի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով