ԱՂՑԱՆ «ՎԱԼԴՈՐՖ»

Վալդորֆ

Բաղադրիչներ.

արքայախնձոր – 1 թարմ կամ մի տուփ պահածոյացված,
նեխուր – 1 արմատ,
թթվաշ խնձոր – 2 հատ,
պեկան կամ սովորական ընկույզ – 50-100 գ,
մայոնեզ – 100 գ,
աղ – 1 թ. գդ.,
պղպեղ – 0.5 թ. գդ.,
նեխուրի տերև և խնձոր զարդարելու համար

Սուր դանալով մաքրել արքայախնձորի կեղևը, կտրատել միջուկը: Նեխուրի արմատը մաքրել և կտրատել: Երկար շերտատել նաև խնձորները: Ընկույզները չորս մասի բաժանել, խառնել մնացած մթերքին: Աղ, պղպեղ ցանել, մայոնեզ խառնել: Աղցանը լցնել ափսեի մեջ, զարդարել նեխուրի տերևով և խնձորի շերտերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով