ՆՈԻՇՈՎ ԿՐՈՒԱՍԱՆՆԵՐ

Նուշով կրուասաններ

Բաղադրիչներ.

սառեցրած շերտավոր խմոր — 1 շերտ,
ձու  — 1 հատ,
կաթ կամ սերուցք — 1 ճ. գդ.,
կտրատած նուշ — 1 բաժակ,
շաքարի փոշի — 1 ճ. գդ.,

միջուկ.
նուշի մածուկ — 120 գ.,
շաքարավազ — 2 ճ. գդ.,
անալի կարագ — 1/4 բաժակ,
ձու — 1 հատ,
կիտրոնի կեղև — 2 թ. գդ.,
վանիլ – 1 թ. գդ.,
ալյուր — 2 ճ. գդ.
Նուշի մածուկը պատրաստելու համար խառնել մի բաժակ աղացած նուշը, մեկ սպիտակուց, կես բաժակ շաքարավազ, երկու գդալ փափկած կարագ: Մածուկը խառնել կոմբայնի մեւջ, ավելացնել շաքարավազը, կարագը և լավ խառնել: Խառնել կիտրոնի կեղևը, ալյուրը, փակել կափարիչը և դնել սառնարանի մեջ: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան: Տապակը ծածկել յուղաթղթով: Խմորը բացել, բաժանել վեց ուղղանկյունների: Ամեն ուղղանկյուն կիսել եռանկյունների: Նրանցից ամեն մեկի վրա դնել 1 ճաշի գդալ նուշի միջուկ, համաչափ տարածել խմորի մակերեսին: Փաթաթել սկսելով լայն մասից: Կրուասանները շարել տապակի վրա: Ձուն հրել, ավելացնել կաթ և քսել խմորիկների վրա: Վրան ցանել նուշի փշրանք: Թխել 15-20 րոպե, թողնել հինգ րոպե սառչի, ցանել շաքարի փոշի և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով