ՍՈՒՆԿՈՎ ԼԱՎԱՇՈՎ ՌՈՒԼԵՏ

snkov rulet

Բաղադրիչներ.

լավաշ – 3 հատ,
սունկ – 400 գ,
սոխ – 1 գլուխ կամ մեկ փունջ կանաչ սոխ,
ապուխտով հալած պանիր – 400 գ,
սամիթ – 1 փունջ,
յուղ կամ բուսայուղ,
աղ,
պղպեղ

Սոխը մանրացնել, տապակել, ավելացնել կտրատած սունկը: Աղ, պղպեղ ցանել, խառնել և եփել 10-15 րոպե: Լավաշի մեկ շերտին քսել հալած պանիրը, շաղ տալ կտրատած սամիթի մեկ երրորդ մասը: Վրան դնել երկորդ լավաշը: Նորից պանիր քսել, համաչափ տարածել սունկի զանգվածը:  Ծածկել երրորդ լավաշով, պանիր քսել, սամիթ շաղ տալ և ձիգ փաթաթել լավաշները: Տոպրակի մեջ դնել և տեղավորել սառնարանում մի քանի ժամ: Սառեցնելուց հետո հանել, կտրել ոչ շատ հաստ շերտերի և մատուցել, զարդարելով սամիթի ճյուղերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով