ԱՂՑԱՆ «ԱՄԱՆՈՐՅԱ ԺԱՄԱՑՈՒՅՑ»

Ամանորյա ժամացույց

Բաղադրիչներ.

հավի փափկամիս – 300 գ,
ձու – 5 հատ,
սալորի չիր – 150 գ,
ընկույզ  – 100 գ,
պանիր – 100 գ,
մայոնեզ,
աղ

Հավի միսը եփել, թողնել հովանալ, կտրատել: Ձուն խաշել, սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել, քերիչով անցկացնել: Ընկույզն աղալ կամ կտրատել: Սալորի չիրը ևս մանրացնել: Պանիրը քերել: Ափսեի մեջ դնել միսը, աղ ցանել, մայոնեզ քսել: Վրան դնել դեղնուցը, բարակ շերտով մայոնեզ քսել: Դեղնուցը ծածկել սալորաչրով և մայոնեզ քսել: Վրան դնել քերած պանրի շերտը, մայոնեզ քսել նորից: Պանրի վրա ցանել մանրացրած ընկույզը, ընկույզի վրա էլ սպիտակուցները: Գազարի բարակ շերտերով ձևավորել ժամացույցը հռոմեական թվերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով